Հանրահայտ The Beautified Project ռոք–խումբը բրիտանական Anathema ռոք–խմբի համերգի հատուկ հյուրը կլինի, հայտնում են համերգի կազմակերպիչները։  The Beautified Project–ը հանդես կգա Պարոնյանի անվան թատրոնում կայանալիք Anathema խմբի ելույթից առաջ։

Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, հունիսի 3–ին հայ երկրպագուները Anathema ռոք–խմբի համերգին ներկա լինելու  բացառիկ հնարավորություն կունենան

Բրիտանական Anathema ռոք–խումբը ստեղծվել է Լիվերպուլում 1990 թվականին։ Խմբի ոճն աստիճանաբար  փոխվել է`  death-doom metal–ից մինչև ագրեսիվ ռոք։ Վերջին ալբոմներում խմբի վրա զգացվում է Pink Floyd խմբի հզոր ազդեցությունը։ Բրիտանական Paradise Lost и My Dying Bride խմբերի շարքում Anathema–ը համարվում է death-doom metal ոճի (մետալի ծայրահեղ ուղղություն) համահիմնադիրներից մեկը։  -0-