ArmStyle

Այսօր երգիչ Վլադիմիր Բարխոյանի ծննդյան տարեդարձն է: Նա  այժմ գտնվում է Իտալիայում և ծննդյան տարեդարձը նշում է այնտեղ: ԱՌԿԱ Style-ի  հետ զրույցում երգիչը նշեց, որ արդեն երկրորդ տարին ծննդյան տարեդարձը նշում Հայաստանից դուրս: Նախորդ տարի այս ժամանակ նա գտնվում էր Հունաստանում, այնպես որ ծննդյան տարեդարձը որևէ այլ երկրում նշելը Վլադիմիրի մոտ կարծես թե ավանդույթ է դառնում:

Վլադիմիրին առաջինը շնորհավորել են ծնողները, ինչը երգչի խոսքով ամենակարևորն է իր համար, այնուհետ կոլեգաները և մարդիկ, ովքեր սիրում են իրեն և միշտ իր կողքին են:
 
«Ինձ համար արդեն իսկ նվեր է գտնվել այստեղ` այս գեղեցիկ քաղաքում (խմբ. Հռոմ), իսկ մնացածը ես արդեն ունեմ»,- նշում է երգիչը: -0-