ArmStyle

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հետաքրքիր գրառում և լուսանկար է հրապարակել Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում։ 

«Այսօր իմ հարսանիքն է … ես չգիտեմ, ինչպես այս ամենը հասունացավ… շատ հանկարծակի էր։ Երբեմն սերը կարիք չունի սպասելու կամ սպասեցնելու։ Շատ կցանկանայի, որ ընկերներս ու ընտանիքս այս պահին կողքիս լինեին։ Հուսով եմ՝ չեք բարկանա ինձ վրա… ամեն դեպքում այսպիսին է սերը»,- երգչուհին այսպես է մեկնաբանել հարսանյան զգեստով լուսանկարը։ 

Մեկնաբանությունն ուղեկցվում է #alittlehumorneverkillednobody հեշտեգով՝ փոքրիկ հումորը երբեք ոչ ոքի չի սպանի։

Սա նոր նախագիծ է, որի փակագծերը երգչուհին դեռ չի կարող բացել։ Կարծես թե, մենք շուտով նոր տեսահոլովակ ենք տեսնելու, որի նկարահանումներն արդեն սկսվել են։ -0-