ArmStyle

«Գոլոս» ռուսական նախագծի մասնակից Արտյոմ Կաչարյանը դեկտեմբերի 1–ին ներկայացրել է «Իսկ միգուցե» սինգլի նոր տեսահոլովակը։

«Իմ նոր տեսահոլովակն արդեն համացանցում է։ Այս փոքր ֆիլմի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ հետ աշխատել են նկարահանման բոլոր 3 օրերի ընթացքում։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը և տեսահոլովակի ռեժիսորին` Աշոտ Գևորգյանին ոճի և պրոֆեսիոնալիզմի համար։ Ինձ համար դա մեծ աշխատանք է, որը միշտ կմնա իմ հուշերում։ Դա մեծ փորձ է։ Ես երջանիկ եմ, ընկերներ։ Դիտում ենք համացանցում և շուտով` մեր երկրի բազմաթիվ հեռուստաալիքներով և ոչ միայն», – գրել է երգիչը Facebook–ի իր էջում, որտեղ Կաչարյանի մտերիմներն ու ընկերներն արդեն բազմաթիվ շնորհավորական խոսքեր են գրել։

Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ևս հասցրել է շնորհավորել իր ընկերոջը հիանալի աշխատանքի կապակցությամբ։

«Մենք շատ երկար ենք սպասել այս տեսահոլովակին, այս հիանալի երաժշտությունը պետք է վերածվեր հետաքրքիր պատմության` տեսահոլովակի տեսքով…Արտյոմ, մենք անհամբեր սպասում ենք մնացած երգերին, խնդրում եմ, հաճախ ուրախացրու մեզ, միշտ ուրախ ենք քո հաջողությունների կապակցությամբ», – գրել է նա։

Երաժշտության հեղինակը Արտյոմ Կաչարյանն է, խոսքերի հեղինակը` Միխայիլ Գրիշունովը, տեսահոլովակի ռեժիսորը` Աշոտ Գևորգյանը։ -0-