ArmStyle

Մարտին Երևանում անցկացվում է ավանգարդ ֆոլկ–երաժշտության հիմնադիր, հայտնի երաժիշտ և բազմաթիվ գործիքների տիրապետող Արտո Թունջբոյաջյանի համերգաշարը։ Համերգներից առաջինն արդեն տեղի է ունեցել նախօրեին։

Թունջբոյաջյանը «ԱՌԿԱ Style»–ին ներկայցրել է, թե իր արվեստի միջոցով կոնկրետ ինչ է ցանկանում ասել հանդիսատեսին, ինչպես նաև խոսել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նկատմամբ իր վերաբեմունքի և  ԱՄՆ–ում բնակվելով իր հայ լինելու մասին։

«Գլխավորը, որ ցանկանում եմ ասել իմ ունկնդրին, դա այն է, թե որքան կարևոր է մարդ մնալ։ Ես, առաջին հերթին, մարդ եմ, իսկ հետո արդեն` հայ։ Իմ հայ լինելը համեմունքի պես բան է։ Ի՞նչ  նկատի ունեն, երբ ասում են, – «ես հայ եմ»։ Ողնաշա՞ր, ա՞չք, ակա՞նջ», – ասաց Թունջբոյաջյանը։ 

Նրա խոսքերով` նա հպարտ է, որ հայ է, իրեն համարում է մարդ, ով սիրում է մարդկանց և ապրում է խղճով` միշտ ձգտելով դեպի լույս։

«Հաճախ եմ բախվում հայրենասիրության հետ, որն արտահայտվում է միայն խոսքերով, երբ մարդիկ, շահից ելնելով, փոխում են իրենց կարծիքը։ Գլխավորը չդավաճանել սեփական էությանը, հակառակ դեպքում` կկորես։ Առանց պատվի և սկզբունքների մարդը մարդ չէ։ Եթե նրանք, ովքեր պատասխանատու են կրթության, մամուլի և ժամանցի համար, ազնիվ չլինեն, ապա այդ ամենը դառնում է պարզապես բիզնես։ Աշխարհը, Ցեղասպանությունը, Կրոնը, ամեն ինչ բիզնես է դառնում», – ասաց նա։

Խոսելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100–րդ տարելիցին նվիրված նախագծերում մասնակցելու մասին` երաժիշտն ասաց, որ այս տարի արվող ամեն ինչ, կամա թե ակամա, կապ ունի այդ ողբերգական տարեթվի հետ։ 

«Չգիտեմ` կգա՞մ Երևան ապրիլին, թե՞ ոչ։ Ինձ ոչ ոք ոչինչ չի առաջարկել։ Սա այնպիսի իրադարձություն է, որին ժողովուրդները սկսում են պատրաստվել մի քանի տարի առաջ։ Մարդիկ հավաքվում են, մշակում ընդհանուր գաղափար, գիտակցում են տեղի ունեցածը։ Իսկ մեզ մոտ ամեն մեկն ինչ–որ բան անում է իր կամքով այնքանով, որքանով իրեն հայ է զգում», – կարծում է Թունջբոյաջյանը։

Համերգի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-