ArmStyle

Հայտնի երգիչ Արմենչիկը ներկայացրել է «Հայաստան ջան» երգի նոր տեսահոլովակը։ Երգը նվիրված է Հայաստանին։ Տեսահոլովակը պատմում է մի տղայի մասին, թե ինչպես է նա ծնվում, մեծանում և պայքարում, որ աշխարհը ճանաչի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը։ 

Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքի հեղինակը` Գևորգ Եղիազարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է։ -0-