ArmStyle

Հայտնի երգիչ և շոումեն Արամ MP3–ն Youtube–ի իր պաշտոնական էջում ներկայացրել է Help երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը։

Խոսքի հեղինակը հաղորդավար, պրոդյուսեր, «Vitamin Club» նախագծի մասնակից  Գարիկ Պապոյանն է, երաժշտության հեղինակը՝ Արամ MP3-ն, ռեժիսորը` Գրիգոր Գասպարյանը:

Տեսահոլովակի նկարահանման ընթացքում Արամ MP3–ն համագործակցել է հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանի հետ։

Երգիչը նշել է, որ տեսահոլովակում ներկայացվում է մի մարդու կերպար, ով փրկություն է փնտրում և չի կարողանում ինքնուրույն գտնել։

Հիշեցնենք, որ Արամ MP3–ն մասնակցել էր Եվրատեսիլ-2014 միջազգային մրցույթին, ստացել 174 միավոր և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։ -0-