ArmStyle

Արամ MP3-ը ներկայացրել է Կոմիտասի հայտնի «Գարուն ա» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը:

«Այն, ինչ կատարվում է մեր հոգում, հայտնի է միայն մեզ… Այն, ինչ զգում ենք մենք, զգում ենք միայն մենք… Հիշելով անցյալը` ապրում ենք ներկան՝ պահանջելով արդար ապագա…»,- գրել է երգիչը ֆեյսբուքյան իր էջում:

Հոլովակում միմիայն երգիչն է, ով չափազանց հուզիչ կերպով կատարում է երգը, իսկ նրա այտերի վրայով արցունքներ են հոսում: -0-