ArmStyle

Հայտնի հայ կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մենք կանք ու կլինենք» երգի տեսահոլովակն է նկարահանում։ 

«Առաջին անգամ երգը կատարվել է Երևանում Համահայկական երգչախմբային փառատոնում, երբ մի բեմում հավաքվել էին աշխարհի 15 երկրների հայկական երգչախմբեր։ Դրանից հետո մենք նկարահանել ենք հոլովակի առաջին մասը «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի մոտ երգչախմբերի մասնակցությամբ»,– պատմել է Գևորգյանն «ԱՌԿԱ Style» գործակալությանը։

Հոլովակի երկրորդ մասը կնկահարանվի Հուշահամալիրի վերականգնման ավարտից հետո` Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական երգչախմբային կապելայի մասնակցությամբ, քանի որ երգի ստուդիական ձայնագրությունն իրականացվել է հենց այդ կոլեկտիվների հետ։
«Այդ երգն անհրաժեշտ է մշտապես պտտել և տարածել։ Այժմ մենք Սփյուռքի նախարարության հետ համատեղ բանակցություններ ենք վարկում օտարերկրյա հայկական և ոչ հայկական երգչախմբերի հետ, որ նրանք կատարեն այդ երգն իրենց երկրներում, և որ այն հեռարձակվի հեռուստաընկերությամբ»,– ասաց Գևորգյանը։
Հոլովակը ծրագրվում է ցուցադրել ապրիլի 24–ին: 

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-