ArmStyle

Հայտնի երգիչ Անդրեն ներկայացրել է «Սիրո պայքար» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

«Երգ, որը կարճ ժամանակահատվածում սիրվեց ձեր կողմից` դառնալով մեգա հիթ: Տեսահոլովակ, որը նկարահանվեց, ընդամենը, մեկ օրում: Հերոսուհի, որն ընտրվեց բացառիկ քասթինգի միջոցով… «Սիրո պայքարն» արդեն եթերում է…»,- գրել է երգիչը Facebook-ի իր էջում։

Բառերի հեղինակը հայտնի հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը և ռեժիսորը` Նիկ Եգիբյանը։ -0-