ArmStyle

Հայտնի երգիչ Անդրեն և ստամբուլահայ երգչուհի Սիբիլը (Սիբիլ Պեկտորոսօղլու) ներկայացրել են «Սեր» երգի տեսահոլովակը։

Երգը ներառված է Սիբիլի նույնանուն ալբոմում, որի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 18–ին Երևանում։ 

2010 թ.–ի նոյեմբերին թողարկվել է «Սիբիլ» առաջին ալբոմը։ Երկրորդ ալբոմը («Սեր») ներառում է 11 հայերեն երգ, այդ թվում` երկու զուգերգ Անդրեի հետ, ինչպես նաև մի երգ հին արամեերենով։ Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ –0–