ArmStyle

Հայտնի ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է ՀՀ քաղաքացի դառնալ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է երաժիշտ Արա Գևորգյանը։ 

«Կարծում եմ` շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել նրան հենց ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդում», – գրել է երաժիշտը։

Երգիչ Դանիել Դեքերը հայտնի է իր հայերեն կատարումներով, թեև նա հայոց լեզվին չի տիրապետում։ Նրան մեծ ճանաչում է բերել «Ադանա» երգի կատարումը, որը Հայոց ցեղասպանության մասին է։ Դեքերը երգը կատարում է` համագործակցելով Արա Գևորգյանի հետ։ Երգիչը թողարկել է նաև «Հայ եմ իմ ընտրությամբ» հայալեզու ձայնասկավառակը։ -0-