ArmStyle

Դաշնակահար Տիգրան Համասյանը, ով ամենահայտնի երիտասարդ հայ երաժիշտներից մեկն է, մտադիր է 100 համերգ տալ աշխարհի տարբեր անկյուններում` 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մեկ շաբաթ առաջ մենք Երևանի պետական կամերային երգչախմբի հետ՝ Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, ավարտեցինք V-XX դարերի հայկական հոգևոր երաժշտության ստեղծագործություններից բաղկացած ձայնասկավառակի ձայնագրությունը, որոնք ես մշակել էի դաշնամուրի և երգչախմբի համար: Մտադիր ենք ներկայացնել այդ սկավառակը հաջորդ տարի աշնանը՝  նվիրելով այն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին», — ասաց Համասյանը:

Միաժամանակ Համասյանը 100 երկներ կմեկնի հյուրախաղերի երգչախմբի հետ միասին: 

«Մենք արդեն մոտ 20 հրավեր ենք ստացել այն երկրներից, որտեղ բազմաթիվ հայեր են բնակվում: Մեծ մասամբ դրանք եվրոպական երկրներ են՝ Բելգիան, Ֆրանսիան: Նախատեսում ենք ելույթ ունենալ նաև Թուրքիայում», — ասաց երաժիշտը:

Իսկ հոկտեմբերի 28-ին Համասյանը իր տրիոյի հետ միասին համերգ կունենա Երևանում: -0-