ArmStyle

Շաբաթ օրը Երևանում բացվել է լուսանկարիչ Տաթև Մելքոնյանի «Մշակութային ցեղասպանություն» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է 24 լուսանկար, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված են Արևմտյան Հայաստանի (ժամանակակից Թուրքիայի տարածք) չգործող սրբավայրեր և հուշարձաններ։

«Ես ինժեներ եմ եղել, սակայն թողել եմ մասնագիտությունս ծանր հիվանդությունից հետո և որոշել եմ ուխտագնացության նպատակով մեկնել Իսրայել, Իրան, Արևմտյան Հայաստան», – ասաց Մելքոնյանը լրագրողներին։

Նրա խոսքերով` ներկայացված լուսանկարները, որոնք նրա ստեղծագործական արխիվի միայն փոքր մասն են կազմում, ստեղծվել են Արևմտյան Հայաստանում, այդ թվում նաև Կիլիկիայում։

«Դա ուխտագնացություն էր, այլ ոչ թե ճանապարհորդություն։ Ես բարձրանում էին ամենաբարձր լեռները, որտեղ լուսանկարում էի բազմաթիվ սրբավայրեր և հուշարձաններ ու միաժամանակ զգում էի և ցավ, և ուրախություն», – նշեց Մելքոնյանը։

Նրա խոսքերով` այս ցուցադրությունն արդեն ներկայացվել է Վենետիկում։

Հոգևորական, Սրբ. Սարգիս եկեղեցու քահանա Պետրոս Մալյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը, նշեց, որ Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդությունը արքեպիսկոպոսի օրհնությամբ 2014 թ.–ի ապրիլի 24–ից սկսել է կազմակերպել միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

«Սա արդեն 9–րդ միջոցառումն է, դրանք անցկացվում են յուրաքանչյուր ամսվա 24–ին», – նշեց հոգևորականը։

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-