ArmStyle

«Միսս Տիեզերք 2015» գեղեցկության մրցույթում Հայաստանն առաջին անգամ  կներկայացնի 17-ամյա Դայանա Դավթյանը։ Մրցույթն անցկացվելու է Թբիլիսիում սեպտեմբերի 6-13-ը։

«Top Model Armenia» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը կարծում է, որ 30 երկրների ներկայացուցիչերի շարքում Դայանան արժանի մրցակից է։

«Մենք Դայանայի մեջ մեծ ներուժ նկատեցեինք։ Նա ոչ միայն գեղեցիկ է, այլև օժտված ներքին կուլտուրայով, տիրապետում է մի քանի լեզվի», – ասաց Բաղդասարյանը։

Նա կարծում է, որ Հայաստանը մրցույթում հաղթելու հնարավորություն ունի։  Ըստ նրա, Դայանայի կերպարն ավելի հրապուրիչ կդարձնի արցախյան տարազը։

17-ամյա Դայանա Դավթյանը պատմեց, որ արդեն մեկ տարի է` աշխատում է մոդելային բիզնեսում և միջազգային մրցույթում մեծ պատասխանատվությամբ է ներկայացնելու Հայաստանը։

«Ես մեծ հույսեր եմ կապում մրցույթի հետ, հուսով եմ, որ ըստ արժանվույն կներկայացնեմ իմ երկիրը։ Ես մտադիր եմ ընկերանալ մյուս մասնակիցների հետ։ Եթե ես «Միսս Տիեզերք 2015» գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեմ, պաշտոնական ողջույնի խոսքում բոլորին խաղաղություն և բարություն կմաղթեմ», – ասաց Դավթյանը։