ArmStyle

Ստեղծարար տեխնոլոգիաների նոր կենտրոնը, որն ըստ էության մինի կինոստուդիա է, իր գործունեությունը սկսել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 

Ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը Կենտրոնի բացման ժամանակ հայտնեց, որ դա կինոարտադրության բոլոր փուլերում գործընթացն ապահովող լիարժեք համալիր է, յուրօրինակ մինի–կինոստուդիա։

Մուրադյանի խոսքով` կենտրոնում հնարավոր է կինոնկարահանում, մոնտաժ, տեսագրություն իրականացնել, կա նաև անիմացիոն տաղավար։ Կենտրոնում կան ֆիլմ նկարահանելու ողջ գործընթացն իրականացնելու բոլոր հնարավորությունները։ Կենտրոնի ստեղծման շնորհիվ ինստիտուտում հնարավոր կդառնա հետևյալ մասնագիտությունների դասավանդումը` խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրա, կինոմոնտաժ, հնչյունային ռեժիսուրա, հեռուստառեժիսուրա, համակարգչային գեղարվեստական ծրագրավորում, օպերատորական գործ, գրական ստեղծագործություն և կինոգիտություն։ 

Հայ ուսանողներն իրենց ավելի վստահ կզգան մեդիատարածությունում և ավելի պահանջված մասնագետներ կդառնան։ -0-