ArmStyle

Մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ իշխան Ղարիբյանի դուստրը` դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը: Նա մասնակցում էր «Կարգին հաղորդում» հումորային նախագծին և առավել հայտնի էր որպես Կարգին Հասո: Նա ընդամենը 34 տարեկան էր:

Հասմիկ Ղարիբյանն ապրում էր ԱՄՆ-ում: Որոշ տվյալներով` նա մահացել է քաղցկեղի հետևանքով:

«Միշտ կսիրեմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք միասին լինելու»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հասմիկի ամուսինը` Ներսեսը, ով երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդին է:

ԱՌԿԱ Style-ը ցավակցում է Հասմիկ Ղարիբյանի մտերիմներին և հարազատներին: -0-