Հայտնի մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի, 2005 թ.–ին «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող, «Վիցե–միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանը «ԱՌԿԱ Style»–ին խոստովանել է, որ անպայման կվերադառնա ակտիվ ստեղծագործական գործունեությանը, սակայն այս պահին նրան շատ հաճելի է երեխայի հետ ժամանակ անցկացնելը։  

«Ժամանակը շատ արագ է անցնում։ Երեխան օրեցօր փոխվում է։ Ես պարզապես վայելում եմ իմ մայրությունը», – ասաց Թովմասյանը։ 

Այն հարցին, թե ինչպես է նրան հաջողվել պահպանել հիանալի կազմվածքն ու այդքան արագ վերականգնվել ծննդաբերությունից հետո, Լուսինեն պատասխանել է, որ ոչինչ չի արել, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել։ -0-