ArmStyle

Հայտնի մոդել, դերասանուհի և հաղորդավար Լուսինե Թովմասյանը (Միսս Հայաստանի հաղթող 2003 թվականին,  «Վիցե-միսս Եվրոպա 2005»-ի տիտղոսակիր) մեկնել է Փարիզ` սատարելու հայ դիզայներ Վահան Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ դիզայները մասնակցում է World Fashion Exhibition ցուցահանդեսին, որն անցնում է Maison de l’Amérique Latine-ում:

Հայ գեղեցկուհին ոչ միայն հոգեպես է սատարել Խաչատրյանին, այլև ցուցադրել է դիզայների զգեստներից մեկը:

Միջոցառման լուսանկարները Խաչատրյանը տեղադրել է Ֆեյսբուքի իր էջում: -0-