ArmStyle

Հայտնի մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի («Միսս Հայաստան» մրցույթի` 2005 թվականի հաղթող, «Վիցե միսս Եվրոպա-2005» տիտղոսակիր) Լուսինե Թովմասյանը դեկտեմբերի 27-ին աղջիկ է լույս աշխարհ բերել։ Ծնողները նրան Արիանա են կոչել։

«Ես մորաքույր եմ դարձել։ Աստված իմ, իմ հրեշտակը ինչքան սիրուն է»,– Facebook–ի իր էջում գրել է Լուսինեի քույրը` գեղեցկուհի և մանեքենուհի Իրինա Թովմասյանը։

«ԱՌԿԱ Style»–ը միանում է բոլոր շնորհավորանքներին։ -0-