ArmStyle

«Լորկիանա» և «Կարմեն–սյուիտ» բալետային ներկայացումները կրկին կբեմադրվեն Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։

Թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը «ԱՌԿԱ Style»–ն պատմեց այն մասին, թե ինչու է որոշել վերականգնել ներկայացումները թատրոնի խաղացանկում, ինչպես նաև ներկայացրել է ստեղծագործական ծրագրերը։

«Լորկիանա» և «Կարմեն–սյուիտ» ներկայացումները հետաքրքիր են իրենց երաժշտությամբ, դրանք ծանոթ են և սիրված ողջ աշխարհում, շատ ժամանակակից են և հետաքրքիր։ Այդ պատճառով որոշեցի վերականգնել դրանց բեմադրությունը։ Բացի այդ, դրանք իսպանական ներկայացումներ են, իսկ իսպանական պարերը միշտ հետաքրքիր են։ Նման ներկայացումներ պետք է լինեն մեր խաղացանկում», –ասաց Գալստյանը։ 

«Լորկիանա» և «Կարմեն–սյուիտ» բալետային ներկայացումները կբեմադրվեն Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մարտի 5–ին, 9–ին և 21–ին։

Գալստյանի խոսքերով` «Կարմեն–սյուիտ» բալետի բեմադրությունը ժամանակակից է` դասական տարրերի պահպանմամբ։

«Լորկիանա» ներկայացման կոստյումներն ու դեկորացիաները ստեղծվել են հատուկ վերականգնված ներկայացման համար։ Օպերայի և բալետի թատրոնն այսօր հագեցած է տեխնիկայով, որը մեծ հնարավորություններ է տալիս», – ասաց նա։ 

Գլխավոր բալետմայստերը նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ մտադիր է իրականացնել «Ժիզել» բալետի դասական բեմադրությունը և կփորձի սկսել «Դիմակահանդես» բալետի աշխատանքը։

«Կարմեն–սյուիտ» բալետի փորձի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-