ArmStyle

Արտիստ Խորեն Լևոնյանը շնորհավորել է հայ կանանց գարնանային տոների կապակցությամբ և «ԱՌԿԱ Style»–ին պատմել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում տոներին և ինչ է նախընտրում նվիրել։

«Առաջին հերթին ես բոլոր կանանց մաղթում եմ առողջություն և հաջողություն, սիրել և լինել սիրված։ Նաև կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ոչ թե միամսյակը (մարտի 8–ից ապրիլի 7–ը), այլ բոլոր 12 ամիսները պետք է նվիրված լինեն կանանց», – ասաց Լևոնյանը։

Նրա խոսքերով` կարևոր է, որպեսզի սիրող տղամարդը տոն դարձնի սիրելի կնոջ յուրաքանչյուր օրը։

«Հավատացեք, ես մի քանի հոգու գիտեմ, ում դա հաջողվում է։ Դա ավելի հետաքրքիր և գեղեցիկ է, քան ինչ–որ ամսաթվեր տոնելը», – կարծում է ամենահայտնի հայ դերասաններից մեկը։ 

Ինչ վերաբերում է նվերներին, ապա այս հարցում ևս Լևոնյանը բավականին օրիգինալ է։

«Անկեղծ ասած, ես միշտ ինչ–որ բան նվիրում եմ իմ սիրելի կանանց, սակայն ինձ համար ավելի կարևոր է ստեղծել հոգևոր մթնոլորտ։ Իհարկե, չեմ կարող դրա մասին պատմել, քանի որ այդ մասին պետք է իմանա միայն Նա», – խոստովանել է Լևոնյանը «ԱՌԿԱ Style»–ին։ -0-