ArmStyle

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին պաշտոնապես նշանադրված են։ Այս մասին մենք տեղեկանում ենք Արոնյանի Facebook–ի էջից, որտեղ նա հրապարակել է նոր համատեղ լուսանկար, որտեղ երևում է Արիանայի նոր նշանադրության մատանին։ 

«Այս պահից սկսած թող որ լինի ուրախության տարի։ Ո՞վ է ապրում։ Ես հարց եմ տալիս։ Նրանք, ովքեր ծնվել են սիրուց», – գրել է Արոնյանը։ 

«ԱՌԿԱ Style»–ը միանում է բոլոր շնորհավորանքներին։

Հիշեցնենք, որ վերջերս Լևոն Արոնյանն ու Արիանան նկարահանվել էին հայկական տարազով Photo Atelier Marashlyan Retro–ի նոր ֆոտոշարքում։ -0-