ArmStyle

Մայիսի առաջին օրերին և մինչև Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70–ամյա հոբելյանն անցկացվել է «Հաղթանակի վալս» միջազգային ակցիան, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները։

Պատերազմական տարիների ոճով հագնված պարային զույգերը պտտվել են Հայրենական մեծ պատերազմի տարիների դասական կոմպոզիցիաների ներքո։ 

Այդ ակցիային սեփական ցանկությամբ միացել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ստեփանակերտի բնակիչները նույնպես վալս են պարել Հաղթանակի օրվա առիթով։ -0-