ArmStyle

Աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան` ցուցադրությունների հայեցակարգն ու ցանկը քննարկելու համար, որոնք կտրամադրի Հայաստանի պատմության թանգարանը 20017 թ.–ին նախատեսված Հայաստանի մշակույթի պատմությանը նվիրված ցուցահանդեսի համար։ 

Որոշում ընդունելու և ցուցանմուշներին ծանոթանալու համար «Մետրոպոլիտեն» թանգարանի վանքերի և միջնադարյան արվեստի վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսը և Մետրոպոլիտեն թանգարանի համակարգող, Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան։ 

«Մեր թանգարանում ցուցադրությունները ծրագրվում են 3-5 տարվա ընթացքում։ Վերջին տասը տարում հայկական արվեստն արդեն երեք անգամ ներկայացվել է Մետրոպոլիտեն թանգարանում։ Հուսանք, որ ցուցադրությունը, որի համար մենք հիմա Հայաստանում ենք գտնվում, կանցկացվի 2017 թվականին», – ասաց Էվանսը։

Գրիֆիտ Մանը, ներկայացնելով Երևանի պատմության թանգարանի այցելությունից ստացված տպավորությունները, ասաց, որ ցուցադրությունն այնպես է կազմակերպված, որ պատմությունը ներկայացվի ցուցանմուշների միջոցով։ 

«Ցուցադրության տրամաբանությունն ու մտահղացումը շատ տպավորիչ են։ Քաղաքակրթության պատմությունը պետք  ուսումնասիրվի ընդհանրության մեջ։ Այն, ինչ ես տեսա այսօր, թույլ է տալիս տարբերակել Հայաստանում ստեղծված առարկաների բացառիկությունը, թեև որոշ նշաններից ելնելով` դրանք կապված են այլ ժողովուրդների մշակույթների հետ»,– ասաց Մանը։

Հայտնի արվեստագետի խոսքերն ակամայից հիշեցրին «Գիշերը թանգարանում» հայտնի ֆիլմը, որտեղ թանգարանի պահակը դառնում է այն բանկի վկան, թե ինչպես են գիշերները կենդանանում թանգարանի ցուցանմուշները։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի մշակույթի և արվեստի մասին պատմող ցուցանմուշներին, ապա դրանք, իսկապես, այնքան խոսուն և բացառիկ են, որ «Գիշերը թանգարանում» ֆիլմի նախադեպը միանգամայն հավանական է։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ։ –0–