ArmStyle

Առաջին հայկական «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 27-ին Երևանի բոլոր կինոթատրոններում, և, անկասկած, այն կդառնա լավագույն ամանորյա նվերը ամբողջ ընտանիքի համար։ 

«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը հիմնված է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի վրա: Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռևս 2010 թվականին և իրականացվել են անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան:

Հեքիաթի հերոսներին հնչյունավորել են հայտնի հայ դերասաններ և երգիչներ, այդ թվում` Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը: 

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայաստանում։ Նախատեսվում է մուլտֆիլմը թարգմանել նաև անգլերեն և ռուսերեն, քանի որ երևանյան պրեմիերայից հետո այն կցուցադրվի նաև միջազգային փառատոններում: -0-