ArmStyle

Դեկտեմբերի 22–ին քաղաքապետարանը պաշտոնապես կազդարարի ամանորի տոնակատարությունների և երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու մեկնարկը։ Այդ օրն իսկական տոն կդառնա հայկական երաժշտության բոլոր գնահատողների համար։ 

Ինչպես հայտնում է քաղաքապետարանը, Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար ելույթ կունենան հայ ճանաչված երգիչներ և երգչուհիներ` Անդրեն, Սոֆի Մխեյանը, Մհերը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Վարդան Բադալյանը, Արամ МP3–ը, «Արևիկ» անսամբլը, ինչպես նաև ձայնի պահպանման մասնագիտացված վոկալ–խմբերգային դպրոցի սաները։ Շոուի  վարողներն են լինելու Արտավազդ Ամիրյանը և Դիանա Մալենկոն։ 

Այսպիսով, հանդիպման վայրը փոխել չի կարելի` դեկտեմբերի 22, 19։00, Հանրապետության հրապարակ

Գլխավոր տոնածառի լույսերը վառելուց անմիջւապես հետո մայրաքաղաքի երկինքը կլուսավորի շքեղ հրավառությունը, որից հետո տոնական ծրագիրը կշարունակեն Արամ МP3–ը և երաժիշտները։ -0-