ArmStyle

Հուլիսի 19–ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60–ամյակին նվիրված համերգ։ Նշենք, որ 1997–ից 2010 թվականները նա գլխավորել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը։ Նա նաև հիմնադրել է Boston SinfoNova–ը, որով 1983–ից 1991 թվականները հանդես է եկել Նյու Յորքի, Լոս Անջելեսի և Բոստոնի համերգասրահներում, և Open music society-ին։

Համերգի մանրամասների և երաժիշտի անձի մասին, Հայաստանի  մշակույթում և դրա զարգացման գործում ունեցած նրա ավանդի մասին պատմել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, համերգի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։ 

– Ո՞րն է այս համերգի կարևորությունը։ 

Տ.Հեքեքյան – Համերգը Ղարաբեկյանի հազարավոր երկրպագուների համար  հնարավորություն է ևս մեկ անգամ բարձր արվեստին հաղորդակից լինելու։ Դա նաև  համերգի ձևաչափը է, որին կմասնակցեն նաև ամենաբարձրակարգ երաժիշտները, ովքեր երբևէ ելույթ են ունեցել Ղարաբեկյանի հետ։

 – Ի՞նչ հայտնի երաժիշտներ կմասնակցեն համերգին։

Տ.Հեքեքյան – Համերգի մասնակիցների թվում են` ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, իտալացի բանդեոնիստ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Պետք է նշեմ, որ հենց Ղարաբեկյանն է մասսակայանացրել այդ երեք երաժիշտների գործունեությունը Հայաստանում։

Ելույթ կունենան նաև դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը,  թմբկահար Արսեն Տեր–Տաճատյանը` Գերմանիայից, թավջութակահար Միչիգանից, կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին, ջազմեն Տիգրան Համասյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Շատ հազվադեպ է լինում, երբ այդքան  հիանալի երաժիշտներ հավաքվում են մեկ բեմում։

– Ո՞ր ստեղծագործությունները կհնչեն համերգի ընթացքում

Տ.Հեքեքյան – Ծրագրում կհնչեն` Բախի «Պրելյուդը», Բեթհովենի «Սոնատը», Բաբաջանյանի «Տրիոն» և այլ ստեղծագործություններ։

– Ի՞նչ կկատարեն «Հայաստանի փոքրիկ երգիչները»։

Տ.Հեքեքյան – Երգչախումբը կկատարի Կոսմայի «Աշնանային տերևները» սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ և Գերշվինի «Մեդլեյը» բանդոնեոնիստ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ։

– Որպես արվեստագետ, պատմեք, խնդրեմ, Արամ Ղարաբեկյանի ավանդի մասին Հայաստանի  մշակույթի զարգացման գործում։ 

Տ.Հեքեքյան – Արամը շատ վառ անձնավորություն էր։ Նրա ստեղծագործական կարիերայում եղել են և՛ վերելքներ, և՛ հաջողություններ, և՛ ցնցող ելույթներ, և՛ խնդիրներ։ Նա շատ պահանջկոտ էր արվեստում, նորարար էր, Հայաստանին բացել է բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտների և նրանց ստեղծագործությունները։ Բազմաթիվ պրեմիերաներ կայացել են Հայաստանում հենց նրա շնորհիվ։ Նա փոխում էր ոչ միայն բովանդակությունը, այլ նաև ձևը։ Արամը մշտական ստեղծագործական որոնումների մեջ գտնվող մարդ էր… Ղարաբեկյանի համերգները տոնի էին վերածվում։ Թեև այժմ նա մեզ հետ չէ, բայց առաջվա պես ապրում է երաժշտության մեջ և իր ունկնդիրների հոգիներում։ -0-