ArmStyle

Համացանցում հայտնվել է հայտնի երգչուհի Սիրուշոյի լուսանկարն ամուսնու` Լևոն Քոչարյանի և որդու` Ռոբերտի հետ, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում։ Լուսանկարը տեղադրված է Sirusho [ S.F.C.] խմբի Facebook–ի էջում։

Սիրուշոն այնքան էլ հաճախ չի կիսվում ընտանեկան լուսանկարներով, և այս նկարն իսկական նվեր է նրա արվեստի երկրպագուների համար։

Հիշեցնենք, որ երգչուհին առաջին անգամ ցույց է տվել որդուն` Ռոբերտին, մենահամերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Nokia թատրոնում 2014թ.–ի նոյեմբերի 9–ին։

Այս տարվա հուլիսի 19–ին Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի առաջնեկը կդառնա 1 տարեկան։ -0-