ArmStyle

Համացանցում հայտնվել է հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանի և Pole dance-ի աշխարհի չեմպիոն Վարդայի (Վարդանուշ Մարտիրոսյան) «Սիրիր ինձ միշտ» (ռուս. «Люби меня всегда») երգի տեսահոլովակի թրեյլերը: 

Թրեյլերը երգիչը տեղադրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Վարդան եկել էր Հայաստան հատուկ տեսահոլովակի նկարահանման համար և կանոնավոր կերպով երկրպագուներին էր ներկայացնում  նկարահանման հրապարակում արված լուսանկարները: 

Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 5-ին: -0-