ArmStyle

 Ավարտվեց «Պարահանդես» նախագիծը, և հաղթող ճանաչվեց Գևորգ և Շուշան զույգը, որն ամբողջ նախագծի ընթացքում հիացնում էր հեռուստադիտողին: Գևորգը, ով չնայած հայտնի է որպես երգիչ , հեռուստադիտողին զարմացրեց իր պարային ունակություններով:

Պատճառն, ըստ երևույթին, այն է, որ նա ակտիվ հանգստի, սպորտի, մարմնամարզության սիրահար է և տարիների ընթացքում ձեռք է բերել պլաստիկություն, բացի այդ Գևորգը որոշ ժամանակ զբաղվել է նաև պարով: ԱՌԿԱ Style –ի հետ զրույցում Գևորգը նշեց, որ ինչ որ առումով հաղթանակն իր համար անսպասելի չէր, անգամ կատակեց,- «Երբ իմացա իմ մասնակցության մասին, արձագանքս հետևյալն էր`ինչ լավ է, մի տեղ էլ ես կհաղթեմ:»

Գևորգը շատ է կարևորում նաև իր պարընկերուհու`Շուշանի դերը իր հաղթանակում, քանի որ կարծում է, որ ինչքան էլ որ նախագծում կարևոր են ոչ պարող մասնակցի տվյալները, այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ պարողն է բացահայտում այդ տվյալները, ինչը Շուշանի մոտ հրաշալի է ստացվում:

«Պարահանդես նախագծում իմ բոլոր սպասելիքները զուգընկերուհու հարցում լիովին արդարացան»,-նշում է Գևորգը: «Եվս մեկ անգամ շնորհակալություն ինձ հաղթող դարձնելու համար»: -0- .