ArmStyle

Genealogy խմբի անդամ Եսայի Ալթունյանն ընդգրկվել է «Եվրատեսիլ 2015» միջազգային մրցույթի ամենահմայիչ տղամարդկանց ցանկում, գրում է GoodEveningEurope կայքը։

«Եսայի Ալթունյանը լավ ընտրություն է։ Նա ծնվել է Եվրոպայում և իր առաջին երգը գրել է 12 տարեկանում։ Եսային փայլում էր կարմիր գորգի վրա և մամուլի կենտրոնում։ Նա դասական գեղեցկության օրինակ է»,– նշված է կայքում։

GoodEveningEurope–ի ցանկում ընդամենը 12 տղամարդու անուն է ներառվել։ Նրանցից յուրաքանչյուրին կարելի է գնահատել ըստ Եվրատեսիլի գնահատման սանդղակի` առավելագույնը 12 միավոր։ Եսայի Ալթունյանը վեց միավորով հայտնվել է ցանկի մեջտեղում։-0-