ArmStyle

Քարերի մշակման արվեստի, միներալների և թանկարժեք քարերի` 1 մլն դոլարի մեծ հավաքածուն, որը պատկանել է ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանին, աճուրդի կհանվի Դենվեր քաղաքի (Կոլորադո նահանգ) «Leslie Hindman»-ում, գրում է  «Asbarez».

Թանկարժեք քարերի հավաքածուն կդրվի աճուրդի սեպտեմբերի 15-ին, իսկ նախադիտումը կանցկացվի սեպտեմբերի 12-14-ին Դենվերի թանկարժեք քարերի և միներալների ցուցահանդեսում: Ավելի քան 700 առարկաներից բաղկացած հավաքածուում ընդգրկված են թանկարժեք քարեր և միներալներ Հարավային Ամերիկայից, Բրազիլիայից և Կոլորադոյից:

2013 թվականին 88 տարեկանում վախճանված Գաֆեսճյանը կուտակել է իրերի հսկայական հավաքածու, որոնց մի մասը նրա անվան Արվեստի կենտրոնում է Երևանում, իսկ ավելի քան 900 զարդ վաճառվել է Չիկագոյի աճուրդում ապրիլին` հավաքածուն արժեր 1,8 մլն դոլար: -0-