ArmStyle

Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային երկրորդ փառատոնը, որն անցկացվել է Հայաստանում հունիսի 27-ից հուլիսի 5-ը, կարելի է համարել հաջողված, հայտնել է փառատոնի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Ֆրեսկո» փառատոնը կարող է նոր հեռանկարներ բացել Հայաստանի հոգևոր կյանքում։ Շատ կարևոր է, որ փառատոնը հետաքրքիր է երիտասարդ սերնդին», – ասել է Գալստանյանը երեքշաբթի մամուլի ասուլիսին։

Եպիսկոպոսը համարում է փառատոնի կարևորագույն առանձնահատկությունը հասարակության տարբեր սոցիալական շերտերից հարյուրավոր երիտասարդների մասնակցությունը։ 

«Ինձ համար փառատոնը կարևոր է երկու առումով` այդ թվում Մարդու և Աստծո որոնումների տեսանկյունից։ Փառատոնին 21 երկրներից ֆիլմերի  մասնակցությունը միջմշակութային երկխոսության  հնարավորություն ընձեռեց, այդ թվում` քրիստոնեական և մահմեդական աշխարհների միջև», – ասել է Գալստանյանը։

Նրա կարծիքով` այդպիսի ֆիլմերը կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի հոգևոր զարգացման մեջ։

««Ֆրեսկո» փառատոնը, ինչպես և հոգևոր կյանքը, չունի սահմաններ։ Եվ շատ լավ է, որ այս տարի որպես փառատոնի անցկացման վայր Երևանից դուրս ընտրվել էր Հառիճավանք հոգևոր կենտրոնը», – կարծում է Գալստանյանը։

«Ֆրեսկո» առաջին փառատոնը, որն անցկացվել է Հայաստանում 2014 թվականի հունիսի 21-ից հուլիսի 6-ը, բավականին հաջողված էր։ Փառատոնն անցկացվում էր բարձր մարդասիրական արժեքները տարածելու և պահպանելու նպատակով։ Ֆիլմերի ցուցադրություններն ուղեկցվում էին քննարկումներով, որոնք հասարակության շրջանում մեծ արձագանք էին ստանում։ Քննարկումներին մասնակցում էին նաև փառատոնի անվանի հյուրերը։ 

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է: -0-