Ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարոն (Մուրադ Ամիրխանյան) ապրիլի 17–ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում կանցկացնի Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված ակցիա, պատմել է ինքը` երգիչը։

«Ես շատ կցանկանայի, որ դա հետաքրքիր ակցիա լիներ։ Նույնիսկ եթե ոչ ոք չգա, դա ինձ չի հուզում։ Ես պարզապես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, աղոթել, կատարել Կաչինիի «Ավե Մարիան» և Կոմիտասի «Տեր ողորմեան», հաստատել, որ շարունակելու եմ երգել` նրանց հիշելով։ Հարյուր կարմիր մեխակ կդնեմ Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում»,– ասաց Բարոն։ 

Երգիչը կկատարի երաժշտական ստեղծագործություններ բացառիկ երաժշտական գործիք մանջութով (Հայաստանում վերջին տարիներին ստեղծված թավջութակի անալոգ)։ 

Բացի այդ, նրա նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում երկինք բաց կթողնվի 100 կարմիր փուչիկ։ -0-