ArmStyle

Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ 2015» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Genealogy խմբի շոուն ամենագեղեցիկն էր, կարծում է հայտնի երգիչ և կոմպոզիտոր Հայկոն։ Հիշեցնենք, որ երգիչը մրցույթում Հայաստանն էր ներկայացրել 2007թ.–ին։

«Անչափ տպավորված եմ Genealogy խմբի ելույթից։ Ինձ շատ դուր եկավ և հուզեց Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինայի և Էստոնիայի ներկայացուցիչների ելույթները», – ասել է Հայկոն, գրում է «Ժողովուրդ» թերթը։ 

Նրա խոսքով` «Եվրատեսիլը» ամենաշքեղ և ճոխ երաժշտական մրցույթներից մեկն է, մեզ համար այն, իսկապես, մեծ երևույթ է։ «Ուստի շատ կարևոր է, որ «Եվրատեսիլ» մրցույթում շատ ձայն հավաքենք, լավ տեղ գրավենք, ինչու ոչ, գոնե մեկ անգամ նաև հաղթենք։ Ի վերջո, Հայաստանի իմիջը «Եվրատեսիլի» միջոցով էլ կարելի է բարձրացնել», – կարծում է նա։ 

Հայկոն նշել է, որ Genealogy խմբի ներկայացուցիչները Հայաստանի, հայկական մշակույթի, Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ անգամ խոսելու հնարավորություն են ստանում, այնպես որ, այս մրցույթը կարող է որոշիչ դեր ունենալ։ «Հետևաբար, սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում եմ ակտիվ քվեարկել Genealogy խմբի օգտին», – ասել է երգիչը։ -0-