ArmStyle

Երգչուհի Եվա Ռիվասը, ով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2010»–ում, Instagram–ում խոստովանել է, որ վերջապես գտել է իր երազանքների տղամարդուն։ 

«Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչպես կլինի այդ ակնթարթը, ինչպես կհասկանամ, որ հանդիպել եմ մի տղամարդու, ում հետ ցանկանում եմ ապրել երկար տարիներ և հանուն ում պատրաստ եմ ամեն ինչ թողնել և նոր կյանք սկսել։ Կլինի՞ դա սեր առաջին հայացքից, թե՞ երկար սիրահետում, թե՞ ընկերությունը կվերածվի սիրո…Կյանքն, ինչպես միշտ, անկանխատեսելի է…Մենք ծանոթ չէինք, ես տեսա նրան և քարացա, երկրորդ րոպեին հասկացա, որ շուտով կփոխվի այս տղամարդու ողջ կյանքը, նա ինձ համար է ստեղծվել… Մեկ վայրկյանում կարդացի նրա բոլոր մտքերը, հոգին, բնավորությունը և հասկացա, որ նրան հավասարը չի եղել, չկա և չի լինի։ Երբեք չէի մտածում, որ ինչ–որ մեկի հետ ծանոթանալու համար իրավիճակ կստեղծեմ։ Բայց կնոջը ոչինչ չի կանգնեցի, եթե նա ինչ–որ բան է ուզում։ Ուզում է և ստանում։

Նա առաջին տղամարդն է, ում իսկապես վախենում եմ կորցնել։ Այս անգամ ոչ մեկը չի իմանա, թե ով է նա, ինչպես են հաստատվում մեր հարաբերությունները… քանի որ իմ բոլոր երկարատև հարաբերություններն ավարտվում էին հենց շրջապատողների պատճառով… Պարզապես ես վաղուց չեմ զգացել խենթ սիրո զգացումը և չէի կարող չկիսվել ձեզ հետ իմ երջանկությամբ… Բոլորին ցանկանում եմ սեր և խաղաղություն ողջ աշխարհում։ Երջանիկ եղեք», – գրում է Ռիվասը։ 

Դե ինչ, երջանկություն ենք մաղթում։ -0-