ArmStyle

Երգչուհի Եվա Ռիվասը հեռանում է Հայաստանից։ Այս մասին նա գրել է Instagram–ի իր պաշտոնական էջում։

«Դե ինչ բարեկամներ, ուղևորվում եմ դեպի օդանավակայան։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին էին, երբ ես Հայաստանում էի։ Գրեթե երկու տարի… քիչ չէր… կապվել էի… կկարոտեմ, անգամ փոքր–ինչ ցավոտ է… տնից դուրս գալիս սիրտս ճմլվեց, սակայն սրտիս կեսը Ռուսաստանում է, այդ պատճառով այստեղ այլևս չեմ կարող ապրել։ Սիրում եմ քեզ, Հայաստան։ Ների′ր, եթե ինչ–որ բան ճիշտ չեմ արել։ Շնորհակալություն, որ ընդունեցիր ինձ հարազատի պես։ Սիրտս ընդմիշտ այստեղ է», – գրել է Ռիվասը։ 

Երգչուհին ավելացրել է, որ ամենից շատ կկարոտի աշխարհի ամենահամեղ խոհանոցը։ -0-