ArmStyle

Հայտնի երգիչ Էրիկը նախօրոք է շնորհավորել բոլոր հայ կանանց Մարտի 8–ի կապակցությամբ։ 

«Շնորհավորում եմ կանանց գարնան տոների կապակցությամբ, ցանկանում եմ միշտ լինել գեղեցիկ, խնամված և սիրված, ու, իհարկե, երջանիկ լինել սիրելի տղամարդու կողքին», – ասաց Էրիկը «ԱՌԿԱ Style»–ին գարնան տոների նախաշեմին։ 

Ինչ վերաբերում է նվերներին, որոնք Էրիկը նվիրում է Մարտի 8–ի կապակցությամբ, ապա դրանց ընտրությունը կախված է տարբեր հանգամանքներից։ Այսպես, դպրոցում ապագա երգիչը մայրիկին և տատիկին նվիրում էր նկարներ։ Տարիների ընթացքում «մեծացան» նաև նվերները։ 

«Չեմ սիրում ծաղիկներ նվիրել, սակայն քանի որ բոլոր կանայք սիրում են ծաղիկներ, ապա ես դա անում եմ։ Նախորդ տարի հենց Մարտի 8–ին ես իմ բոլոր երկրպագուհիներին նվիրեցի «Իմ կարոտն է» երգը, իսկ այս տարի ավելի մասշտաբային նվեր եմ պատրաստել, կանանց միամսյակում կթողարկվի «Քո հետքերը» ձայնասկավառակը, որտեղ ներառվել են երգեր, որոնք հարազատ են տարբեր սերնդի ունկնդիրներին», – ասաց Էրիկը։ –0–