ArmStyle

Նոյեմբերի 8-ին հաղորդավար և պրոդյուսեր Էրիկ Անթառանյանի կինը՝ Իզաբելլա Մանասարյանը, նրան կրկին որդի է պարգևել. փոքրիկի անունը Դավիթ է:

Այդ մասին երջանիկ հայրը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: «Շնորհակալ եմ տեր…»,- գրել է Էրիկը:

Նրա էջն արդեն ողողված է ընկերների, հարազատների և մտերիմների բազմաթիվ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:

Երեկ Էրիկը ժամանակ է ունեցել նաև շնորհակալություն հայտնել բոլորին: 

«Վերջապես ունեմ մի քանի րոպե ազատ ժամանակ, որպեսզի ամփոփեմ գլխիս անցածը վերջին մի քանի օրերին: Ես նորից հրաշքի ականատես եղա, կրկին հերոսուհի կինս ինձ որդի պարգևեց, էլի մի մարդուկ ծնվեց, ով ունի հոգի ու բնավորություն: Ուզում եմ ջերմ շնորհակալությունս հայտնել բոլոր-բոլորին, ովքեր ինձ հետ կիսեցին իմ անսահման ուրախությունը, ովքեր ջերմ խոսքեր ասացին ու բարեմաղթանքներով լցրեցին ֆեյսբուքյան էջս: Հատուկ շնորհակալություն այն լրագրողներին, ովքեր րոպե առ րոպե հետևում էին ու ըմբռնումով մոտենում, որ կյանքիս այդ կարևորագույն պահին մի քիչ կտրուկ էի ու շտապ-շտապ էի պատասխանում հարցերին: Շնորհակալ եմ իմ հարազատներին ու ի վերջո Աստծուն ինձ այս աստվածային պարգևին երկրորդ անգամ արժանացնելու համար: Տարոսը բոլորին»,- գրել է նա:

ԱՌԿԱ Style-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին: -0-