ArmStyle

Երգչուհի Լայանան դուստր է ունեցել։ Նրան անվանակոչել են Էլինա։

Երջանիկ հայրիկը` երգչուհու ամուսին Ռոլանդ Պողոսյանն արդեն հասցրել է հրապարակել նորածին դստեր հետ արված առաջին համատեղ լուսանկարը Facebook–ի իր էջում, որտեղ արդեն ստացվել են բազմաթիվ շնորհավորանքներ հարազատներից, ընկերներից և երկրպագուներից։ 

Հիշեցնենք, որ Էլինան Լայանայի և Ռոլանդ Պողոսյանի առաջին երեխան է։

«ԱՌԿԱ Style»–ը շնորհավորում է զույգին։ -0-