ArmStyle

Հայ երգչուհի Հասմիկ Կարապետյանը և նրա ընտրյալը՝ Շանթ Կիրմիզյանը, ամուսնացել են: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ ժամեր առաջ նրա ընտանեկան դրությունը փոխվել է ամուսնացածի:

Սոցցանցում սիրելի երգչուհուն ամուսնության կապակցությամբ արդեն հասցրել են շնորհավորել մտերիմները, հարազատները և երկրպագուները:  

Հասմիկ Կարապետյանը և Շանթ Կիրմիզյանը նշանադրվել էին դեռ 2014 թվականի գարնանը:

«ԱՌԿԱ Style»-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և երջանկություն մաղթում զույգին: -0-