ArmStyle

Երգչուհի Էմմին երկրպագուներին պատմել է իր կյանքի ամենակարևոր իրադարձության մասին: Երգչուհին հայտնել է, որ ամիսներ առաջ ամուսնացել է իր սիրելիի հետ:

«Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը: Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»,- գրել է երգչուհին ֆեյսբուքյան իր էջում: -0-