ArmStyle

Երևանի կենտրոնում` մեծանուն շանսոնյե Շառլ Ազվանուրի հրապարակում, կիրակի  բացվեց կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի աստղը։

«Երջանիկ եմ բացել աստղը, որը կանմահացնի մեծ վարպետի հիշատակը», – հանդիսավոր արարողության ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ 

Աստղի բացումը տաղանդավոր ռեժիսորի ընկերների և գործընկերների համար առիթ դարձավ պատմելու հիշողություններ վարպետի մասին, ուրախանալ այն փաստով, որ հայկական կինոյում կատարած նրա մեծ ավանդը, վերջապես, գնահատվեց ըստ արժանվույն։ 

«Մալյանի ֆիլմերը մեր երկրի պատմությունն են, մեր կյանքը։ Միաժամանակ Մալյանն ինքը շատ համեստ, ամաչկոտ մարդ էր, և նրան կշփոթեցներ այս արարողությունը, սակայն վստահ եմ, որ նրա հոգին հիմա ուրախանում է», – ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը։

Մալյանը հայկական կինոյին նվիրել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ»,  «Նահապետ», «Կտոր մը երկինք», որոնք ընդմիշտ ներառվել են հայկական կինոյի ոսկե ֆոնդում։ 

Աստղը բացվեց «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում, որն անցկացվում է հուլիսի 12–19–ը։ 

Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D’honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: 

«ԱՌԿԱ Style»–ը կինոփառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ –0–