ArmStyle

Երևանում առաջին անգամ «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձևության շաբաթ կանցկացվի հոկտեմբերի 24-26-ը:

Միջոցառման կազմակերպիչները` «Մերիդիան» էքսպո-կենտրոնը և «Ատեքս» նորաձևության կենտրոնը, մտադիր են միջոցառումն ավանդական դարձնել:

Ցուցադրության ժամանակ կներկայացվեն հայ և ռուս մոդելավորողների աշխատանքներ, ինչպես նաև Հայաստանում գործող բրենդային խանութների հավաքածուները:

Միջոցառման նպատակը հագուստի երիտասարդ և կայացած հայ ու օտարերկրացի դիզայներների համար հարթակի ստեղծումն է, որպեսզի նրանք տարին առնվազն  մեկ անգամ կարողանան հասարակությանը ներկայացնել իրենց հավաքածուները: Դա, նախևառաջ, կխթանի Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը: -0-