ArmStyle

Երևանի կենդանաբանական այգին հիմնանորոգումից հետո դռներն է բացել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի առջև։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը բացված կենդանաբանական այգին  ամենատարբեր տարիքի մեծաթիվ այցելուներ ուներ։

Միջոցառումների կազմակերպիչները ԱՌԿԱ-Style–ին պատմեցին, որ այժմ կենդանաբանական այգու հնարավորությունները մեծացված են, այնտեղ նոր բնակիչներ են հայտնվել` սկյուռակապիկներ, փորսուղներ, ջրասամույրներ, թութակներ, աֆրիկյան կրիա, ամենատարբեր այլ կենդանիներ։ 

Այգու մուտքի մոտ գտնվող «Կենդանիների աշխարհ» պուրակն արդեն անվճար է։ Այնտեղ կարող են հանգստանալ բոլոր ցանկացողները։ 

«Կենդանաբանական այգու մուտքն, ինչպես նաև տոմսարկղը, նորոգված են, դրվել են անցակետեր»,– ասաց կազմակերպիչներից մեկը։

2014-2015 թթ. այգում վերանորոգման շրջանակում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել։

Կառուցվել է նաև հուշանվերների փոքրիկ խանութ, արջերի համար տեղադրվել են ազատավանդակներ, սկյուռակապիկների համար ստեղծվել է մի ամբողջ «կղզի»։

Այգին այժմ կարող է ընդունել նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների։ 

Հինգշաբթի օրերին այգու տոմսն արժե 200 դրամ, իսկ մյուս օրերին` 600 դրամ։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-