ArmStyle

Դոնի Ռոստովի հայ երիտասարդությունը հավաքվել է` Քոչարի ազգային պարի զանգվածային կատարման Ռուսաստանի ռեկորդ սահմանելու համար, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։ 

Այս ակցիան անցկացվում է ի աջակցություն Քոչարի պարը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում ընդգրկելուն, ինչի կապակցությամբ Հայաստանի մշակույթի նախարարությունն արդեն համապատասխան հայտ է ներկայացրել։

«Պարիր մեզ հետ» ֆլեշմոբի կազմակերպիչները` Դոնի Ռոստովի հայ երիտասարդության միությունը և Դոնի Նախիջևանի հայկական համայնքը, հրավիրում են բոլոր ցանկացողներին մայիսի 24–ին հավաքվել Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում։ -0-