ArmStyle

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի «Befor I die» ֆիլմը Մումբայի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում հայտնվել է միանգամից 3 անվանակարգերի լավագույն եռյակում։

Ինչպես ֆեյսբուքի իր էջում նշել է ռեժիսորը, 3000 ֆիլմերից լավագույն եռյակ անցած “Before I die”-ը կմրցի երեք անվանակարգերում` լավագույն սցենար, լավագույն օպերատորական աշխատանք և լավագույն ռեժիսոր:

Սցենարի հեղինակը ևս Սուրեն Թադևոսյանն է, իսկ օպերատորն է Գևորգ Սարգսյանը: Նոմինացված 3 ֆիլմերից լավագույնները կընտրվեն օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին Հնդկաստանում` Մումբայում: -0-