ArmStyle

Աշխարհահռչակ հայազգի ռոք–երաժիշտ, «System of a Down» ռոք–խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը հանդես կգա որպես կոմպոզիտոր և երաժշտություն կգրի «1915» նոր ֆիլմի համար։ Այս մասին նշվում է  ֆիլմի  Facebook–ի էջում։

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հոգեբանական թրիլլերի պրեմիերան տեղի կունենա 2015 թ.–ի ապրիլի 24–ին Լոս Անջելեսում։

«Սա անհավանական խորը գեղարվեստական ֆիլմ է, որը լի է հոգեկան ցնցումներով, անորոշությամբ, այն իր մեջ ինչ–որ մոգական բան ունի։ Միաժամանակ ֆիլմը ժամանակակից է և դիտարժան, ինչը հազվագյուտ երևույթ է ժամանակակից կինեմատոգրաֆում։ Ես հաճույք եմ ստանում ֆիլմի երաժշտությունը ստեղծելիս», – նշում է Թանկյանը։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանն ու Սեմ Փեյջը։

Ֆիլմի սցենարի հեղինակներն ու ռեժիսորները Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են։ -0-