ArmStyle

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կիրակի մեկնարկեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցում` ծիրանի օրհնության ծիսակարգով։

Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Պետրոս Մալյանը նշեց, որ ծիրանի օրհնության արարողությունն արդեն ավանդական է դարձել։

«Հայկական եկեղեցում ծիրանի օրհնության ծիսակարգի առիթ դարձավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Ուրախ եմ, որ հենց ծիրանը դարձավ օրհնության առարկա», – ասաց Մալյանը։

Արարողությունից հետո բոլոր ներկաներին բաժանվեցին օրհնված ծիրաններ և աղոթքի տեքստով թերթիկներ։ Հոգևորականները մաղթեցին կազմակերպիչներին և փառատոնին` հաջող ճանապարհ և երկար ստեղծագործական կյանք։

«ԱՌԿԱ Style», որը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է, միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթանքներին։ -0-